Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007
Բոտուլիզմ ընտանեկան բժշկի ձեռնարկ
Նախաբան
Արդի ժամանակահատվածում, ինչպես և ավելի վաղ շրջանում, վարակային հիվանդությունները մնում են լայնորեն տարածված:
Բուժական ծառայության կառուցվածքը այնպիսին է, որ վարակային հիվանդները առաջնակարգ դիմում են ոչ թե մասնագետ- վարակաբանին, այլ առաջնային կոնտակտի բժիշկներին` ընդհանուր պրակտիկայի բժիշկներին: Վերջիններիս աշխատանքում վարակային հիվանդների տեսակարար կշիռը հաճախակի դառնում է գերակշռող հատկապես համաճարակային բռնկումների ժամանակ: Ընտանեկան բժիշկների աշխատանքում կարելի է առանձնացնել երկու հիմնական ուղղություններ: Նախ և առաջ, նրանք գտնվում են մշտական հաղորդակցության մեջ բնակչության հետ և պետք է իրականացնեն բոտուլիզմի հնարավոր դեպքերի վաղ հայտնաբերում` հիվանդության առաջին ախտանիշների, համաճարակաբանական անամնեզի հավաքման հիման վրա և անհրաժեշտության դեպքում նշանակել բուժում նախահոսպիտալային փուլում: Երկրորդը` նրանք մասնակցում են վարակների դեմ պայքարի և կանխարգելման աշխատանքներում և անցկացնում են սանիտարա-լուսավորչական աշխատանք բնակչության շրջանում, հաճախ աշխատելով համաճարակաբանների և վարակաբանների հետ սերտ համագործակցության ներքո:
Նշվածի հետ մեկտեղ ընդհանուր պրակտիկայի բժիշկները դեպքերի մեծամասնությունում չեն տիրապետում վարակային հիվանդությունների ախտորոշման և բուժման բնագավառում անհրաժեշտ գիտելիքներով, իսկ վերջիններիս վաղ
ախտորոշումը և առաջին օգնությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն կլինիկական,այլ նաև համաճարակաբանական տեսակետից: Անհրաժեշտ է, որպեսզի բժշկության և պրակտիկայի նորագույն նվաճումները դառնան ոչ միայն հոսպիտալային, այլև նախահոսպիտալային փուլում աշխատող բժիշկների սեփականություն:
Այդ խնդրին է ծառայում ունկնդրին առաջարկվող գիրքը: Այն ներկայացնում է վարակային պաթոլոգիայի արդի
խնդիրներից մեկի`բոտուլիզմի զանազան համալիր հարցերին նվիրված ուսումնական ձեռնարկ: Ձեռնարկում քննարկված են հիմնական խնդիրները և տեսական հարցերը, որոնց իմացությունը անհրաժեշտ է ընդհանուր պրակտիկայի բժիշկի աշխատանքում`
- վաղ ախտորոշում,
- տարբերակիչ ախտորոշում այլ հիվանդությունների հետ,
- ախտորոշիչ չափանիշներ, կլինիկական պատկեր,
- առաջնային օգնություն,
- բուժման սկզբունքներ, կանխարգելման սկզբունքներ:
Ձեռնարկի ուսումնասիրության արդյունքում ընտանեկան բժիշկները կիմաման`
- բոտուլիզմի հարուցիչի էթիոլոգիական բնորոշումը,
- բոտուլիզմի համաճարակաբանությունը,
- բոտուլիզմի զարգացման պաթոգենետիկական մեխանիզմները, ինչպես նաև պաթոլոգաանատոմիական պատկերը,
- բոտուլիզմի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները,
- բոտուլիզմի ախտորոշիչ չափանիշները,
- հետազոտման նյութի վերցման կանոնները,
- կանխարգելման մեթոդները,
- սանիտարա-լուսավորչակաան աշխատանքի ամցկացման ձևերը:
կկարողանան`
- հավաքել և կազմել համաճարակաբանական անամնեզ (սննդային անամնեզ, այսինքն պարզաբանել տնային պայմաններում պահածոյացրած սննդամթերքի օգտագործումը, խմբային հիվանդացության առկայությունը),
- ճանաչել հիվանդության առաջին ախտանշանները, այսպես կոչված “տագնապի ազդակները”,
- անցկացնել տարբերակիչ ախտորոշում այլ հիվանդությունների հետ,
- բոտուլիզմի կասկածի դեպքում կատարել անհրաժեշ
- գործողություններ և ցուցաբերել առաջին օգնություն:
Սա հայերեն լեզվով հրատարակված առաջին ուսումնական ձեռնարկն է, որը հատուկ նախատեսված է ընդհանուր պրակտիկայի բժիշկների (ընտանեկան բժիշկների) համար: Բոլոր նկատողությունները և ցանկությունները հեղինակները կընդունեն երախտագիտությամբ:
Ներածություն
Թունավորումներ
Առօրյա կյանքում հաճախ են պատահում թունավորումներով ուղեկցվող արտակարգ իրավիճակներ: Թունավորումները հիվանդագին վիճակներ են, որոնք զարգանում են մարդու օրգանիզմ թույների ներթափանցման հետևանքով: Թույնը այն նյութն է, որը թափանցում է մարդու օրգանիզմ, խաթարում է նրա գործունեությունը և կարող է բերել մահվան: Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ և պահանջում են անհապաղ առաջին օգնություն: Ոստի շատ կարևոր է ժամանակին ճանաչել թունավորումները և ցուցաբերել համապատասխան օգնություն:
Դեպքի վայրի զննումը, պատահարի վերաբերյալ տուժածի կամ ներկաների տված տեղեկությունները և տուժածի զննումը կօգնեն ձեզ ճանաչել թունավորումները:
Թունավորման դեպքում պետք է հետևել առաջին օգնության ցուցաբերման հետևյալ քայլերին.
- ¾ Զննեք միջավայրը և համոզվեք, որ դեպքի վայրը անվտանգ է:
- ¾ Անհրաժեշտությն դեպքում տուժածին տեղափոխեք թունավոր միջավայրից կամ հնարավորին չափ նվազեցրեք թույնի ազդեցությունը:
- ¾ Կատարեք տուժածի զնում:
- ¾ Ահազանգեք շտապ օգնություն:
- ¾ Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
Տարբեր ենթախմբերի պատկանող թույներով թունավորումների ժամանակ առաջին օգնության ցուցաբերման այս հիմնական քայլերին ավելանում են մի շարք այլ գործողություններ:
Թունավորումները շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Հետևելով մի շարք պարզ կանոնների` դուք կարող եք կանխել թունավորումների հետ կապված դժբախտ պատահարները:
Սննդային թունավորումներ
Որոշ թույներ մարդու օրգանիզմ ներթափանցում են սննդի հետ: Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի` մանրէային և քիմիական թունավորումներ:
Սննադային մանրէային թունավորումների դեպքում ախտածին մանրէները, որոնք գտնվում են սննդում, արտադրում են թունավոր նյութեր (տոքսիններ): Մթերքները, որոնց ընդունումից հետո ավելի հաճախ են հանդիպում մանրէային թունավորումներ, հետևյալն են` ապխտած միսը, երշիկը, ձկնեղենը, կաթնամթերքը, ձուն, տնային պայմաններում պատրաստված պահածոները և այլն:
Սահմանում
Բոտուլիզմը (Botulismus)` (հոմանիշներ` իխթիիզմ,ալանթիիզմ, allantiasis, անգլ.` sausage-poisoning, գերմ.` Botulismus Wurst-Vergiftung, Fleischvergtftung) ծանր վարակային հիվանդություն է, բնորոշվում է բոտուլիզմի բակտերիաների տոքսիններով (բոտուլինային տոքսիններով) նյարդային համակարգի` առավելապես ողնուղեղի և երկարավուն ուղեղի, ախտահարումով, ընթանում է օֆթալմոպլեգիկ և բուլբար համախտանիշների գերակայող զարգացմամբ:
Պատմական տվյալներ
Հիվանդության անվանումը ծագում է լատիներեն botulus` երշիկ բառից: Բոտուլիզմի ուսումնասիրուրության և դրա հետ պայքարի պատմությունը սկիզբ է առնում խոր հնադարում, երբ Բյուզանդիայի կայսր Լև IV Իմաստունը հատուկ հրամանով արգելել էր սննդում օգտագործել արյունոտ երշիկ, քանզի վերջինս վտանգ էր ներկայացնում մարդու առողջությանը և կյանքին: Հիվանդության առաջին կլինիկա-համաճարակաբանական նկարագրությունը կատարել է բժիշկ և բանաստեղծ Յու.Կերները 1820 թ.: “Բոտուլիզմ” տերմինը բժշկական պրակտիկա է մտցրել 1870թ. Moller-ը: Ռուսաստանում այս հիվանդությունը բազմակի անգամ նկարագրվել է “իխթիիզմ” անվան տակ և կապվել սննդում աղով մշակված կամ ապխտած ձկան օգտագործման հետ: 1896թ. Է.Վան-Էրմենգենը երշիկի մնացորդներից և վախճանված հիվանդի աղիներից առանձնացրեց և նկարագրեց հարուցչին, որին անվանեց Bacillus botulinum:
Էթիոլոգիա
Բոտուլիզմի հարուցիչը` Clostridium botulinum հայտնաբերել է Է.Վան-Էրմենգենը 1896 թ.: Այն պատկանում է Clostridium ցեղին, Firmicutes բաժնի Bacillacea ընտանիքին: Դրանք անաէրոբ, շարժուն (մտրակների առկայության հետևանքով), գրամ-բացասական, սպոր առաջացնող ցուպիկներ են (4-9) x (0,6-0,9) մկմ չափերով: Այս անաէրոբ միկրոբը ունի կլորացած ծայրերով ցուպիկի տեսք:
Բոտուլիզմի ցուպիկներ
Ցուպիկները պոլիմորֆ են` հանդիպում են ինչպես կարճ ձևեր,այնպես ել երկար թելիկներ, պատիճ չեն առաջացնում,
սակայն առաջացնում են ենթատերմինալ դասավորված սպորներ, որոնք բավականին լայն են, ինչի հետևանքով թենիսի ձեռնաթիակի տեսք ունեն: Cl.botulinum-ը ունի մի շարք շաքար և սպիտակուց քայքայող ֆերմենտներ:
Հայտնի են հարուցիչի 7 տեսակներ` A, B, C (Cշ և CßQ), D, E, F, G, որոնք տարբերվում են արտադրվող տոքսինի հակածնային կառուցվածքով: Առավել հաճախ հանդիպում են A, B, E տեսակները: Վեդետատիվ ձևերի աճի օպտիմալ պայմաններն են` թթվածնի խիսը ցածր մանցորդային ճնշումը (0,40~1,33 կՊա) և ջերմային ռեժիմը 28-35°С շրջանակներում:
Բոտուլիզմի հարուցիչները լայնորեն տարածված են բնության մեջ, հիմնականում հողում: Բոտուլինային տոքսինը արտադրվում է վեգետատիվ ձևերով: Տոքսինի արտադրության համար ոչ միշտ են պահանջվում խիստ անաէրոբ պայմաններ, հատկապես E շճատեսակի համար: Կլոստրիդիումների սպորային ձևերը 6° C դիմակայում են մի քանի ամսվա ընթացքում, 100° C` մի քանի ժամվա ընթացքում, 120° C` 30 րոպեի ընթացքում: Բակտերիաների վեգետատիվ ձևերը կայուն չեն շրջակա միջավայրում, ոչնչանում են 60° C:
Բոտուլինային տոքսինը (նեյրոտոքսինը) ամենաուժեղ բնական թույներից մեկն է (մահաբեր չափը մարդու համար
կազմում է 5-50 նգ/կգ մարմնի քաշին): Իրենից ներկայացնում է տոքսիկ համալիր, կազմված սեփական նեյրոտոքսինից, հեմագլյուտինինից և չուսումնասիրված կենսաբանական հատկանիշներով ոչ տոքսիկ սպիտակուցից: Ոչնչանում է 80° C ջերմության ազդեցության տակ 30 րոպեների ընթացքում, 100° C պայմաններում 10 րոպեների ընթացքում, լավ չեզոքանում է հիմնային միջավայրում: Բոտուլինային տոքսինի առկայությունը սննդամթերքում չի փոխում վերջիններիս օրգանոլեպտիկ հատկությունները և տեսքը:
Չնայած շճաբանական յուրահատկությանը բոտուլինային տոքսինները միանման են ըստ իրենց ախտաբանական ազդեցության մեխանիզմի և կլինիկական դրսևորումների: Հակատոքսիկ շիճուկների պաշտպանողական ազդեցությունը յուրահատուկ է:
Համաճարակաբանություն
Բոտուլիզմը հանդիպում է երկրագնդի բոլոր մասերում, առավել հաճախ այն երկրներում որտեղ բնակչությունը շատ է օգտագործում տնային պայմաններում պատրաստված պահածոներ: Ըստ վիճակագրական տվյալների բոտուլիզմից մահացությունը 1965թ. կազմել է. Անգլիայում` 76,5 100 հիվանդացածների թվին, ԱՄՆ-ում`65, Դանիայում` 40,6, Ճապոնիայում` 31,9:
Բոտուլիզմը պատկանում է սապրոնոզներին: Բոտուլիզմի հարուցիչները լայնորեն տարածված են բնության մեջ: Բոտուլիզմի հարուցիչների հիմնական շտեմարան են հանդիսանում խոտակեր կենդանիները, հազվադեպ սառնարյունայինները` ձկներ, խեցգետիններ և այլոք, որոնք Cl. Botulinum-ի սպորներ են կլանում ջրի և կերակուրի հետ: Գիշատիչ կենդանիները սովորաբար ռեզիստենտ են տվյալ հարուցիրի նկատմամբ:
Հողով կամ կենդանիների, թռչունների, ձկների աղիների պարունակությամբ կոնտամինացված բոլոր սննդամթերքները
կարող են պարունակել սպորներ կամ բոտւոլիզմի հարուցիչի ոեգոտատիվ ձևեր: Սակայն հիվանդությունը զարգանում է օգտագործելիս միայն այն սննդամթերքները, որոնք պահպանվել են անաէրոբ պայմաններում առանց նախնական բավարար չափով կատարած ջերմային մշակմանը: Բոտուլիզմի դեպքերի մեծ մասը կապված է տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործման հետ:Այս մթերքները հաճախ առաջացնում են հիվանդության խմբային, “ընտանեկան” բռնկումներ: Եթե վարակված մթերքը պինդ կառուցվածքի է` երշիկ, ապխտած միս, ձուկ, ապա դրանցում հնարավոր են բոտուլիզմի հարուցիչով “բնային” վարակվածություն և տոքսինների առաջացում:Այդ իսկ պատճառով հնարավոր են բռնկումներ, որոնց դեպքում ոչ բոլորն, ովքեր օգտագործել են միևնույն մթերքը, հիվանդանում են: Այսպիսով, վարակման հիմնական ուղի է հանդիսանում սննդայինը, պայմանավորված տնային պայմաններում կոնսերվացրած սննդամթերքի օգտագործմամբ:
Հազվադեպ հանդիպում են վնասվածքային բոտուլիզմ կամ կրծքի հասակի երեխաների բոտուլիզմ: Էքսպերիմենտալ հետազոտությունները և կլինիկական դիտարկումները վկայում են բոտուլիզմով հիվանդանալու հնարավորության մասին բոտուլինային տոքսիններով աէրոգեն վարակման արդյունքում: Այդ դեպքերում դրանց ներծծումը արյուն կատարվում է շնչառական ուղիների լորձաթաղանթի միջոցով: Բնական պայմաններում նման վարակում հնարավոր չէ:
Այսպիսով, բոտուլիզմի համաճարակաբանությունը բավականին բարդ է: Հիվանդությունը կարող է զարգանալ միայն բոտուլինային տոքսինների, տոքսինների և հարուցիչների կամ միայն սպորների առկայության դեպքում: Անհրաժեշտ է նշել, որ հարուցիչների բուռն բազմացումը հնարավոր է բոտուլիզմից վախճանված մարդկանց և կենդանիների դիերում, որոնք դառնում են վարակի ինքնատիպ շտեմարան:
Մարդիկ գերզգայուն են Сl.botulinum-ի տոքսինի հանդեպ և չունեն բնական ռեզիստականություն վերջինիս նկատմամբ: Կրած հիվանդությունը չի առաջացնում իմունիտետ:
Պաթոգենեզ
Բոտուլիզմի պաթոգենեզում առաջնային նշանակությունը տրվում է տոքսինին: Սովորական վարակման դեպքում (սննդային ուղի) այն հայտնվում է օրգանիզմում սննդի հետ, որն պարունակում է նաև հարուցիչների վեգետատիվ ձևեր: Այսինք բոտուլինային տոքսին պարունակող սննդի հետ հիվանդի օրգանիզմ են ընկնում և բոտուլիզմի հարուցիչները, ինչպես նաև այլ անաէրոբներ (Cl. perfringens, Cl. Aedemaltiens): Վերգիններիս ազդեցությամբ են բացատրվում հիվանդության սկզբում որոշ հիվանդների մոտ կարճատև տենդը և գաստրոէնտերիտի համախտանիշը: Հիվանդության ծաղկման շրջանում զարգացող պարեզը և մարսողական գեղձերի սեկրեցիայի ընկճումը հանգեցնում են ստամոքսի պարունակության կանգին, անաէրոբ պայմանների ստեղծմանը: Ընդ որում բոտուլիզմի հարուցչի վեգետատիվ ձևերը աղիներում կարող են արտադրել տոքսին, որի լրացուցիչ մուտքը արյուն առաջացնում է կրկնակի ազդեցություն: Հնարավոր է, որ այս հանգամանքի հետ են կապված հիվանդների հանկարծամահության դեպքերը անգամ բոտուլիզնի թեթև կամ միջին ծանրության ձևերի ժամանակ: Հետևաբար սովորական վարակման (սննդային ուղի) դեպքում բոտուլիզմը հանդիսանում է տոքսիկոինֆեկցիա: Բնական է, որ վերջինիս դեպքում հիվանդության զարգացման համար առաջնային դերը պատկանում է տոքսինին, որը կոնտամինացված սննդամթերքի հետ անցնում է ստամոքս-աղիքային տրակտ:
Բոտուլինային տոքսինի շրջանառությունը կարող է շարունակվել մինչև երեք շաբաթ: Հնարավոր են արյան մեջ տոքսինի հայտնաբերման դեպքեր հիվանդության ջնջված ձևերի դեպքում:Բոտուլինային տոքսինի ներծծումը տեղի է ունենում ստամոքս-աղիքային տրակտի պրոքսիմալ բաժինների լորձաթաղանթի միջոցով, սկսած բերանի խոռոչից:
Հյատնաբերված է, որ բոտուլինային տոքսինը սերտ կապվում և կլանվում է նյարդային բջիջներով: Ընդ որում ախտահարվում
են և' նյարդային վերջավորությունները, ողնուղեղի առաջնային եղջյուրների շարժիչ նեյրոնները: Բոտուլինային
տոքսինը ընտրովի է ազդում նյարդային համակարգի խոլինէրգիկ բաժինների վրա, ինչի հետևանքով կանգ է առնում ացետիլխոլինի արտազատումը սինապտիկ ճեղք, հետևաբար խանգարվում է գրգիռների նյարդա- մկանային փոխանցումը (պարեզներ, պարալիչ (լուծանք)): Սինապսներում խոլինէստերազային ակտիվությունը պրակտիկորեն չի փոփոխվում: Առաջին հերթին խանգարվում է մշտական և բարձր դիֆերենցված ֆունկցիոնալ ակտիվության վիճակում գտնվող մկանների (ակնաշարժական ապարատ, ըմպանի և բկանցքի մկանները) ներվավորումը: Որպես շարժիչ նեյրոնների ախտահարման արդյունք է. հանդիսանում նաև հիմնական շնչառական մկանների ֆունկցիայի ընկճումը: Բոտուլինային տոքսինների ազդեցությունը դարձելի է և ժամանակի ընթացքում շարժողական ֆունկցիան լիովին վերականգվում է: Խոլինէրգիկ պրոցեսների ընկճմանը նախորդում է կատեխոլամինների քանակի բարձրացումը: Վեգետատիվ ներվավորման խանգարման հետևանքով ընկնում է մարսողական գեղձերի սեկրեցիան (թքի, ստամոքսահյութի արտազատումը),զարգանում է ստամոքս-աղիքային տրակտի կայուն պարեզ: Միջկողային մկանների, ստոծանու պարեզները և պարալիչները հանգեցնում են հիպոքսիայի և ռեսպիրատոր ացիդոզի զարգացումով ուղեկցվող սուր շնչառական անբավարարությանը: Թոքերի վենտիլյացիայի խանգարմանը նպաստում է ըմպանի և բկանցքի մկանների ընկճումը, թանձր լորձի կուտակումը վեր- և ստորկապանային տարածության մեջ, փսխման զանգվածի, սննդի, ջրի ասպիրացիան:
Բոտուլիզմի ժամանակ տոքսինի միջնորդված կամ ուղղակի ազդեցության հետևանքով զարգանում են հիպոքսիայի բոլոր տարատեսակները` հիպոքսիկ, հիստոտոքսիկ, հեմիկ և ցիրկուլյատոր (շրջանառային): Ի վերջո հենց հիպոքսիան է որոշում հիվանդության ընթացքը և ելքը: Ընդ որում զգալի է նաև այնպիսի երկրորդային դրսևորումների դերը, ինչպիսիք են ասպիրացիոն թոքաբորբերը,ատելեկտազները: Հիպոսալիվացիայի արդյունքում բորբոքվում է բերան-ըմպանի լորձաթաղանթը, վերընթաց վարակի հետևանքով կարող է զարգանալ թարախային պարոտիտ: Առավել հաճախ հիվանդները մահանում են վենտիլյացիոն շնչառական անբավարարությունից և հազվադեպ` սրտի հանկարծակի կանգից:
Անհրաժեշտ է նշել, որ նյարդային համակարգը բոտուլինային տոքսինների միակ թիրախը չէ: Հայտնաբերված է, որ դրանք նպաստում են լեյկոցիտների ֆագոցիտար ակտիվության ընկճմանը,էրիթրոցիտներում մեթաբոլիզմի խանգարմանը:
Ախտաբանական անատոմիա
Բոտուլիզմի ժամանակ ախտաբանական անատոմիական փոփոխությունները կրում են ոչ սպեցիֆիկ բնույթ և
պայմանավորված են հիպոքսիայով: Սովորաբար զարգանում են հիպերէմիա և ներքին օրգանների լիարյունություն, այդ թվում նաև գլխուղեղի և դրա թաղանթների: Արտահայտված են գլխուղեղում միկրոցիրկուլյացիայի խանգարման նշաններ: Նկատվում են բոլոր մակարդակներում նյարդային բջիջների չափավոր դեստրուկտիվ փոփոխություններ: Սակայն դրանք չեն հասնուն այն աստիճանի, որոնցով կարելի է բացատրել առաջացող պարալիչները: Բոտուլիզմին բավականին բնորոշ են միկրոցիրկուլյատոր հոսքի անոթային պատերում դիստրոֆիկ փոփոխությունները, շճային և լորձային թաղանթներում բազմակի մանր արյունազեղումները:
Կլինիկական դրսևորումներ
Հիվանդության ինկուբացիոն շրջանը տատանվում է 2-12 ժ. մինչև 7 օր (հազվադեպ, մինչև 14 օր), միջինում 18-24 ժ.: Բացառված չէ, որ երկարատև ինկուբացիոն շրջանը համապատասխանում է հիվանդության թաքնված դրսևորումների մանիֆեստացիային: Կարճատև ինկուբացիոն շրջանի դեպքում նկատվում է, սակայն ոչ միշտ, հիվանդության առավել ծանր ընթացք:
Գոյություն ունեն հիվանդության մի քանի դասակարգումներ, սակայն առավել ընդունված է վերջինիս դասակարգումը թեթև, միջին ծանրության և ծանր ձևերի: Բոտուլիզմի թեթև ձևը բնորոշվում է բոլոր ախտանիշների թույլ արտահայտվածությամբ: Միջին ծանրության հիվանդության դեպքում զարգանում են նևրոլոգիական ախտանշաններ, առանց դեկոմպենսացված սուր շնչառական անբավարարության ախտանիշների և կլման ակտի խանգարումի:Բոտուլիզմի ծանր ձևը բնորոշվում է բոլոր ախտանիշների մաքսիմալ արտահայտվածությամբ: Նյարդաբանական ախտանիշների արտահայտվածության աստիճանի գնահատումը շատ անգամ սուբյեկտիվ է, կախված է բժշկի մասնագիտացումից և հաճախակի հանգեցնում է հիվանդության ծանրության աստիճանի որոշման սխալների: Այդ իսկ պատճառով, ներկայում, որպես բոտուլիզմի ծանր ընթացքի զարգացման ցուցանիշ ընդունված է հեղուկի կլման խանգարումը, որպես պրակտիկայում ամենահեշտ որոշվող նշան: Սկզբունքային կարևորություն ունի այն հանգամանքը, որ հենց այդ չափանիշը միևնույն ժամանակ հանդիսանում է հիվանդի վերակենդանացման բաժանմունք հոսպիտալացման ցուցում:
Բոտուլիզմի ժամանակ առաջատար համախտանիշներ են` պարալիտիկ, գաստրոինտեստինալ և ինտոքսիկացիոն: Հիվանդության սկիզբը, որպես կանոն, սուր է: Հիվանդներին անհանգստացնում են էպիգաստրալ շրջանի ցավը, սրտխառնոցը, փսխումը, լուծը: Փսխումը և լուծը երկարատև չեն: Ջերմությունը մնում է նորմալ, հազվադեպ սուբֆեբրիլ է: Վաղ է զարգանում արագ հոգնելիությունը, հարաճուն մկանային թուլությունը: Հիվանդության սկզբից 3-4ժ անց զարգանում են գանգուղեղային նյարդերի կորիզների ախտահարման ախտանիշները, որոնք բնորոշվում են ախտահարումների սիմետրիկությամբ:
Հաճախ բոտուլիզմի առաջին տիպիկ նշաններ են հանդիսանում բերանի չորությունը և օֆթալմոպլեգիկ ախտանշանները: Հիվանդները գանգատվում են տեսողության թուլացման, աչքերի առջև “ցանցի” կամ “մշուշի” պատկերի առաջացման վրա: Ակկոմոդացիայի պարեզի և երկտեսությն հետևանքով կարդալը դժվարեցված է կամ անհնարին է: Նկատվում է միդրիազ` լույսի վրա ռեակցիայի իջեցումով կամ բացակայությամբ,ակնագնդերի շարժումների սահմանափակում ընդդուպ մինչև լրիվ
անշարժություն (հայացքի պարեզ), վերին կոպի իջեցում (պտոզ), ստրոբիզմ (շլություն), հորիզոնական նիստագմ: Կարող է զարգանալ թեթև անիզոկորիա:
Դեպքի նկարագրություն
Հիվանդը` 25 տարեկան երիտասարդ կին է: Դիմել է տեսողության վատացման գանգատով պոլիկլինիկա` թաղամասային բժշկին, որն էլ ուղեգրել նրան ակնաբանի մոտ: Նախկինում տեսողության խանգարումներ չի ունեցել,ակնոցներից չի օգտվել, դրվել է “սուր հեռատեսություն”ախտորոշում և դուրս են գրվել ակնոցներ, որոնց կրումը չի նպաստել տեսողության լավացմանը:
Ռետրոսպեկտիվ հայտնաբերվել է, որ հիվանդի մոտ բացի հեռատեսությունից և դիպլոպիայից, զարգացել էին նաև միդրիազ, անիզոկորիա, վերին կոպերի պտոզ: Դրանց հետ մեյտեղ հիվանդը գանգատվում էր ընդհանուր թուլությունից, հոգնածությունից, գլխապտույտից, բերանի չորությունից, կլման ակտի խանգարումից, ձայնի երանգի փոփոխությունից:
Լրացուցիչ ճշգրտվել է, որ հիվանդության նախօրյակին կինը հյուրընկալվել է և նմանատիպ ևրևույթներ նկատվել են նաև այնտեղ գտնվող այլ մարդկանց մոտ:Անցկացվել է համաճարակաբանական հետաքննություն` հիվանդության պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պահածոյացված սմբուկի և ապխտած մսի օգտագործումը: Ընդահանուր առմամբ հիվանդացել էին 6
մարդ:
Հիվանդը հոսպիտալացվել է միայն հիվանդության 5- րդ օրը: Բոտուլիզմի ախտորոշումը հաստատվել է կենսաբանական փորձի կատարելուց հետո չեզոքացման ռեակցիայի հետ մեկտեղ: Անմիջապես նշանակվել է պոլիվալենտ (A, B, E) հակաբոտուլինային շիճուկի միջմկանային ներարկում (12ժ ընդմիջումով), սակայն այսպիսի ուշ ժամկետմերում դրանք դժվար թե ունենային զգալի նշանակություն: Տեսողության խանգարումները պահպանվում էին 2,5 ամիսների ընթացքում:
Ակնային ախտանիշների հետ համատեղ վաղ են առաջանում կլման և խոսքի խանգարումներ, որոնք պայմանավորված են IX և XII գանգուղեղային զույգ նյարդերի ախտահարմամբ: Հիվանդների մոտ նկատվում է ձայնի խռպոտություն, անպարզահունչ խոսք, ռնգախոսություն, երբեմն աֆոնիա (ձայնի կորուստ): Ըմպանի, մակկոկորդի և փափուկ քիմքի մկանների պարեզի հետևանքով հիվանդների մոտ առաջանում են կլման դժվարություններ, հաճախ ջրալի սնունդը դուրս է լցվում քթից:
Բոտուլիզմը ուղեկցվում է սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով: Տեղի է ունենում սրտի բթության սահմանների ձախ շեղում և սրտի տոների զգալի բթացում II տոնի (թոքային զարկերակի) վրա շեշտվածությամբ: Հետազոտությունները ցույց են տվել, որ միջին ծանրության բոտուլիզմի դեպքում, որպես օրինաչափություն, զարգանում է կոմպենսացված սուր շնչառական անբավարարություն (ՍՇԱ), որը բոտուլիզմից մահացությսն հիմնական պատճառ է հանդիսանում: Վերջինիս առանձնահատկություններն են`
- ա) թոքերի կենսական տարողության իջեցումը,
- բ) ՍՇԱ-ի հիպովենտիլացիոն բնույթը: ՍՇԱ-ի բնույթը բոտուլիզմի դեպքում արմատապես տարբերվում է նմանատիպից այլ ախտաբանական պրոցեսների ժամանակ, օրինակ բացակայում են արտահայտված տախիպնոէն, շնչառական ծավալի և շնչառության րոպեական ծավալի հարաճուն մեծացումը, հիմնական կլինիկական դրսևորվումն է ապնոէ (շնչառության կանգը):
ՍՇԱ-ի դեկոմպենսացիայի դեպքում մինչ վերակենդանացման բրիգադի ժամանելը անհրաժեշտ է հիվանդին պարկեցնել կողքի գլուխը բարձր դիրքում պահած, որպեսզի ստամոքսի պարունակությունը չանցնի շնչառական ուղիներ: Ցուցված են նաև մաքուր թթվածնի ինհալացիա, իսկ շնչառության կանգի դեպքում` թոքային վերակենդանացման ողջ համալիրը:
Մարսողական համակարգի խանգարումները արտահայտվում են բերանի խոռոչի լորձաթաղանթների չորությամբ, տանջալից ծարավով, ստամոքսի պարունակության կանգի հետևանքով ճնշման զգացումով, որովայնի փքվածությամբ, փորկապությամբ, աղիների պարեզով, որի ֆոնի վրա հաճախ զարգանում է ստոծանու բարձր դիրք, ինչը ավելի է ընկճում արտաքին շնչառության ֆունկցիան:
Ողնուղեղի պարանոցային և կրծքային հատվածների մեծ մոտոնեյրոնների (շարժիչ նեյրոնների) ներգրավումը ախտաբանական պրոցեսի մեջ հանգեցնում է կմախքային մկանների պարեզների և պարալիչների զարգացմանը: Ներշնչումը կատարվում
է մեծ դժվարությամբ, հիվանդը բողոքում է կրծքավանդակի ճնշման և սեղման զգացմունքից, ընդունում է հարկադրված դիրք, որը նպաստում է օժանդակ շնչառական մկանների ներգրավմանը շնչառական ակտի մեջ: Անհայտանում է հազային ռեֆլեքսը: Շնչառության խանգարումը և կանգը հանդիսանում են բոտուլիզմից մահվան առաջատար պատճառներից: Ասպիրացիոն թոքաբորբերի զարգացումը առավել ծանրեցնում է շնչառական անբավարարությունը:
Տերմինալ շրջանում զարգանում և հարաճում են միոնեյրոպլեգիայի երևույթները` միասթենիան և ադինամիան: Մկանները ձեռք են բերում խմորանման կոնսիստենցիա: Առողջացումը դանդաղ է ընթանում` 1-1,5 ամիսների ընթացքում:
Նյարդաբանական ախտանիշների համալիրը անհայտանում է հետադարձ հաջորդականությամբ` սկզբում վերականգնվում է շնչառությունը և կլման ունակությունը: Գլխացավը, ռնգախոսությունը, ակնային ախտանշանները, սիրտ-անոթային անբավարարությունը պահպանվում են երկարատև: Աստենիան պահպանվում է մինչև կես տարի: Առողջացումը բոտուլիզմով հիվանդանալուց հետո լիովին և լրիվ է:
Հեմոգրամայում կարող է նկատվել չափավոր լեյկոցիտոզ ձախ նեյտրոֆիլային շեղումով, հիմնականում երկրորդային վարակի միացման դեպքում:
Բարդություններ
Բոտուլիզմի առավել հաճախ հանդիպող բարդություններ են հանդիսանում թոքաբորբը, աթելեկտազները, թարախային տրախեոբրոնխիտները կամ դրանց զուգակցությունները: Դրանց մասին են վկայում ջերմության բարձրացումը, լեյկոցիտոզը
և արագացած ԷՆԱ-ն: Հազվադեպ զարգանում է թարախային պարոտիտ: Պրոցեսը, որպես կանոն, միակողմանի է, ունի օջախային բակտերիալ վարակի բոլոր նշանները: Երբեմն բորբոքված հարականջագեղձին սեղմելիս կարելի է նկատել թարախի արտազատումը ստենոնյան ծորանի անցքից:
Բոտուլիզմի դեղորայքային բուժման ամենա հաճախ բարդությունն է շիճուկային հիվանդությունը: Որպես կանոն, այն զարգանում է բոտուլիզմի նևրոլոգիական ախտանիշների րեգրեսիայի շրջանում: Շատ հազվադեպ հանդիպում է այնպիսի բարդություն, ինչպիսին է “բոտուլինային միոզիտը”, երբ հիվանդության ծանր ընթացքի 2-3 շաբաթին նկատվում են սովորական միոզիտ հիշեցնող ցավային դրսևորումներ: Առավել հաճախ ախտահարվում են ձկնամկանները:
Բոտուլիզմի կրիտիկական վիճակն է սուր վենտիլացիոն շնչառական անբավարարությունը, որը ընթանում է տոտալ միոպլեգիայի ֆոնի վրա: Այն ախտորոշվում է կլինիկորեն, հիվանդի արտաքին տեսքով` հարաճուն ցիանոզ, հաճախացած,
մակերեսային շնչառություն: Երբեմն շնչառական շարժումները կարող են դադարել կամ լինել ոչ արդյունավետ: Թոքերի վենտիլացիայի սուր անբավարարությունը երբեմն պայմանավորված է մակկոկորդի պարալիչով կամ թանձր լորձի կուտակումով, որոնք խախտում են վերին շնչուղիների օդային անցանելիությունը:
Բոտուլիզմի առավել յուրահատուկ բարդություն է համարվում սրտի ախտահարումը միոկարդիոդիստրոֆիայի զարգացումով (բոտուլինային միոկարդիտ): Որպես կանոն, միոկարդիոդիստրոֆիան զարգանում է հիվանդության 7-15 օրերին, կլինիկորեն և ըստ էլեկտրոկարդիոգրաֆիայի դրսևորվում է որպես միոկարդիտ, սակայն սրտամկանում բորբոքման երևույթներ չեն նկատվում: Ծանր դեպքերում գրանցվում է միոկարդի ճարպային դիստրոֆիա:
Ստացիոնարից հիվանդների դուրս գրման հստակ ժամկետներ սահմանված չեն, դրանք խիստ անհատական են և կախված են ինչպես հիմնական պրոցեսի ախտանիշների, այնպես էլ առաջացած բարդությունների հետզարգացման արագությունից: Համարվում է, որ հիվանդը կարող է դուրս գրվել կլման ակտի, ֆոնացիայի,արտիկուլացիայի լիովին վերականգման և երկրորդային բարդություների վերացման դեպքում: Ըստ որում թուլությունը (աստենիան), տեսողության չափավոր արտահայտված խանգարումները կարող են պահպանվել բավականին երկար ժամանակ (5-6 ամիս), չհանդիսանալով հիվանդների ստացիաոնարում մնալու ցուցում, սակայն, քանի որ խանգարվում է նորմալ աշխատանքային գործունեությունը, անհրաժեշտ է
անցկացնել ամբուլատոր վերականգնողական բուժում:
Կանխատեսում
Կանխատեսումը միշտ լուրջ է: Համապատասխան բուժման բացակայության դեպքում մահաբերությունը կազմում է մոտ 25%:
Ախտորոշում
Բոտուլիզմի ախտորոշումը կատարվում է հիվանդության կլինիկական պատկերի, համաճարակաբանական տվյալների և լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա:
Լաբորատոր ախտորոշումը հիմնված է հիվանդներից վերցրած նյութում (արյուն, փսխման զանգվածներ, ստամոքսի լվացման ջրեր, կղանք, մեզ) ինչպես նաև սննդամթերքում բոտուլինային տոքսինի և բոտուլիզմի հարուցիչի հայտնաբերման վրա: Արյունը վերցնում են երակից (8-10 մլ ծավալով) մինչև բուժիչ շիճուկի ներմուծումը:
Բոտուլինային տոքսինը հայտնաբերում են չեզոքացման ռեակցիայում, դնելով կենսաբանական փորձ մկների վրա, հիվանդության հարուցչին` ցանքսի միջոցով սննդային միջավայրի վրա (պեպսին-պեպտոն, Կիտտ-Տարոցիի միջավայր, Հոտտինգերի
ապուր):
Ախտորոշիչ չափանիշներ
- ¾ “անաէրոբ” սննդային անամնեզ,
- ¾ տենդի բացակայության դեպքում ինտոքսիկացիայի նշաններ,
- ¾ մարմնի մկանների և վերջույթների պարալիչների բացակայության դեպքում օֆթալմո-, ֆագո-, ֆոնոպլեգիայի ախտանիշների համալիրներ,
- ¾ չորություն բերանում, սալիվացիայի (թքարտադրության) խանգարումներ, ծարավ, քմային վարագույրի պարեզ,
- ¾ նեյրոպարալիտիկական շնչառական անբավարարության զարգացում` հաճախացած մակերեսային շնչառություն, ինսպիրատոր հևոց, գորշակապուտավուն կենտրոնական ցիանոզ,
- ¾ որովայնի ճնշման զգացում, մեթեօրիզմ, փորկապություն,
- ¾ փսխումը և լուծը բացակայում են կամ հայտնաբերվում են միայն հիվանդության առաջին ժամերին,
- ¾ արյան ընդհանուր քննությունը ախտորոշիչ տեսակետից արդյունավետ չէ,
- ¾ տարբերակիչ ախտորոշումը կատարվում է պոլիոմիելիտի բուլբար ձևի, միասթենիկ բուլբար կաթվածի, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման, աթրոպին պարունակող դեղորայքի կամ բույսերի թունավորման, մեթիլային սպիրտի, սնկերի, ինչպես նաև սննդային թունավարակների հետ:
Վնասվածքային բոտուլիզմ
Վնասվածքային բոտուլիզմը կարող է առաջանալ վերքերի կեղտոտման (կոնտամինացման) հետևանքով, որոնցում զարգանում են անաէրոբ պայմաններ:Ընդ որում սպորներից առաջանում են վեգետատիվ ձևեր, որոնք էլ արտադրում են բոտուլինային տոքսին:
Դրանց ներծծման հետևանքով զարգանում են բոտուլիզմի նյարդաբանական խանգարումներ:Վնասվածքային բոտուլիզմի յուրօրինակ ձև է հանդիսանում թմրամոլների բոտուլիզմը: Վարակումը կատարվում է ներարկումների հետևանքով:
Նորածինների բոտուլիզմ
Ինֆանտ-բոտուլիզմը (նորածինների կամ կրծքի հասակի երեխաների բոտուլիզմ) առաջին անգամ նկարագրվել է 1976թ.:
Զարգանում է առավելապես կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում` հիմանականում արհեստական սնուցմանը գտնվող երեխաների շրջանում: Նման դեպքերի հետաքննությունը ցույց է տվել, որ սպորները հայտնաբերվել են սննդային խառնուրդներ պատրաստելու համար օգտագործվող զանազամ մթերքներում: Անհրաժեշտ է նշել նաև, որ նորածինների կամ կրծքի հասակի երեխաների բոտուլիզմը գրանցվում է հիմանկում սոցիալապես անբարենպաստ, ցածր սանիտարա-հիգիենիկ պայմաններում ապրող ընտանիքներում: Այս տարիքային խմբի երեխաների աղիների միկրոֆլորայի առանձնահատկությունների հետևանքով, այնտեղ ընկած սպորները բարենպաստ պայմաններ են գտնում վեգետատիվ ձևերի վերափոխման և տոքսինների արտադրման համար:
Երկու դեպքերում էլ բացակայում են գաստրոինտեստինալ համախտանիշը և ընդհանուր ինտոքսիկացիան:
Վնասվածքային բոտուլիզմին բնորոշ է երկարատև ինկուբացիոն շրջան (4—14 օր),նյարդաբանական ախտանիշների զարգացում: Անհրաժեշտ է նշել, որ այդ հիվանդների մոտ չկա հիվանդության զարգացման սննդային գործոնը:
Մանուկների բոտուլիզմի ինկուբացիոն շրջանը հայտնի չէ և այն հաստատել հնարավոր չէ: Հիվանդության առաջին
դրսևորումներն են` երեխաների թուլությունը, կրծքից հրաժարումը, փորկապությունը:Օֆթալմոպլեգիկ ախտանշանների,
խռպոտ լացի դեպքում անհրաժեշտ է ցուցաբերել հրատապ բուժօգնություն: Շնչառական մկանների վաղ ախտահարման դեպքում բոտուլիզմը կարող է մինչւ 1 տարեկան երեխայի հանկարծամահության պատճառ հանդիսանալ:
Կենդանիների բոտուլիզմ
Բոտուլինային տոքսինի հանդեպ ընկալունակ են առավել հաճախ են հիվանդանում ձիերը, թռչունները, խոշոր
եղջերավոր անասունները և խոզերը: Այլ գիշատիչները բավականին կայուն են բոտուլինային տոքսինի նկատմամբ:
Վարակի շտեմարանն է հողը: Հարուցիչի սպորները հողից ընկնում են կերի մեջ, որտեղ էլ վերածվում են վեգետատիվ
ձևերի և արտադրում են տոքսին:
Կենդանիների մոտ ինկուբացիոն շրջանը տևում է 24ժ մինչև 10-12 օր: Հիվանդությունը սովորաբար ընթանում է 4-5, հազվադեպ
5-10 օր:
Բուժում
Բոտուլիզմի կասկածով հիվանդները ենթակա են պարտադիր հոսպիտալացմանը վերակենդանացման բաժանմունք ունեցող ստացիոնարում:
Արյան մեջ ազատ շրջանառող բոտուլինային տոքսինի չեզոքացման համար օգտագործում են բուժական մոնովալենտ հակաբոտուլինային շիճուկներ, որոնք առավել արդյունավետ են հիվանդության առաջին երեք օրերի ընթացքում:
Շիճուկները արտադրվում են ամպուլաներով: Մեկ ամպուլան (ինչպես մոնովալենտ, այնպես էլ պոլիվալենտ շիճուկի) պարունակում է 1 բուժիչ դեղաչափ, որը A,C, E տեսակների համար կազմում է 10 000 ՄՄ, B տեսակի` 5 000 ՄՄ, F տեսակի համար` 3 000 ՄՄ:
Այն դեպքերում, երբ հիվանդություն առաջացնող տոքսինի տեսակը հայտնի չէ անհրաժեշտ է բոլոր երեք տեսակի շիճուկների (A, B, E) ներմուծում: Բուժական շիճուկները ներարկում են յուրահատուկ հիպոսենսիբիլիզացիայից հետո: Բոտուլիզմի ժամանակ բուժական միջոցառումների արդյունավետությունը այնքանով է բարձր, որքան քիչ ժամանակ է անցել հիվանդության սկզբից, ընդ որում բուժումը պետք է սկսել դեռ նախահոսպիտալային փուլում: Նախ և առաջ անհրաժեշտ է անցկացնել ստամոքսի և աղիների լվացում ջրով (սկզբում սովորական նմուշներ վերցնելու համար, այնուհետև նատրիումի հիդրոկարբոնատի 5% լուծույթով (բարձր սիֆոնային հոգնաներ) տոքսինի չներծծված մասի հեռացման նպատակով): Մինչ շիճուկի ներմուծումը հետազոտության անցկացնելու նպատակով հիվանդից անհրաժեշտ է վերցնել 10-15մլ ծավալով արյուն, մեզ, ստամոքսի լվացման ջրերը (փսխման զանգվածները): Հիվանդության բոլոր ձևերի ժամանակ շիճուկը (մեկ բուժիչ դեղաչափ) ներմուծում են ներերակային, միանվագ:
Հարուցչի վեգետատիվ ձևերի վրա ազդելու համար նախատեսված է լևոմիցետինի և տետրացիկլինային շարքի դեղորայքի կիրառում:
Դեզինտոքսիկացիոն միջոցառումները ներառում են կրիստալոիդների, կոլոիդների դիուրետիկների ֆոնի վրա, օգտագործում են սիրտ-անոթային միջոցներ, վիտամիններ:
Բոտուլիզմի թերապիայում կարևոր տեղ է գրավում պայքարը շնչառության խանգարման և հիպոքսիայի դեմ: Այդ նպատակով կիրառում են հիպերբարիկ օքսիգենացիա: Վերին շնչուղիների խցանման հետևանքով ասֆիքսիայի հարաճման դեպքում կատարում են տրախեոստոմիա: Թոքաբորբի զարգացման դեպքում անցկացնում են հակաբակտերիալ թերապիա: Կլման խանգարումների Ժամանակ ապահովում են զոնդային սնուցում:
Կանխարգելում
- ¾Սննդամթերքի մշակման, տեղափոխման, պահպանման և պատրաստման սանիտարա-հիգիենիկ կանոնների պահպանումը բացառում է դրանցում բոտուլոտոքսինի կուտակումը:
- ¾ Անհրաժեշտ է հաստատել պահածոյացվող սննդամթերքի ստերիլիզացիայի և պահպանման պրոցեսի խիստ հսկողություն:
- ¾ “Բոմբաժի” ենթարկված պահածոները անհրաժեշտ է ոչնչացնել:
- ¾ Մեծ նշանակություն ունի բնակչության շրջանում սանիտարա-լուսավորչական աշխատանքի անցկացումը, տնային պայմաններում պահածոյացման կանոնների բացատրումը:
- ¾ Բոտուլիզմի հարուցիչի հետ կոնտակտ ունեցող լաբորատորիաների անձնակազմի մոտ կատարում են վակցինացիա բոտուլինային պոլիանատոքսինով:
Բնակչության եվ բոտուլիզմով հիվանդների բժշկա- սանիտարական կրթում
Առաջնային բժշկա-սանիտարական օգնության (ԱԲՍՕ) ոլորտի աշխատակիցները նպաստում են բնակչության
առողջության ամրապնդմանը և կարևոր դեր ունեն վարակային հիվանդությունների, հանձինս բոտուլիզմի դեմ պայքարի գործում: Ընտանեկան բժիշկների և ԱԲՍՕ այլ աշխատակիցների կողմից հիվանդների վաղ հայտնաբերումը, առաջին օգնության ցուցաբերումը, հոսպիտալացումը, բնակչության կրթումը և սանիտարական լուսավորումը նպաստում են մահացության իջեցմանը և վարակի տարածման կանխմանը:
Արդյունավետ հաղորդակցման մեթոդները
Գոյություն ունեն հաղորդակցման մի շարք մեթոդներ, որոնք օգնում են հիվանդի կամ բնակչության հետ հաստատել վստահալից հարաբերաություններ: Որպեսզի շփումը կամ հաղորդակցությունը լինի արդյունավետ անհրաժեշտ է կարողանալ հարցեր տալ, ուշադիր լսել, հաշվի առնել հիվանդի տագնապը և կարիքները, ցուցաբերել հոգատար վերաբերմունք, նպաստել հիվանդի առողջական խնդիրների լուծմանը: Այս մեթոդները կարող են օգտակար լինել նաև հիվանդի ընտանիքի անդամների կամ ընդհանրապես բնակչության հետ շփվելիս:
Բացի թվարկվածից ԱԲՍՕ-ի աշխատակիցների համար պրակտիկ նշանակություն ունեն հաղորդակցության այլ տեսակները.
- հնարավորին չափ մանրամասն իմացեք կրթվողի կամ հիվանդի սոցիալական կարգավիճակի և ընտանիքի մասին,
- բացատրեք կրթվողին, հիվանդին, նրա ընտանիքի անդամներին ինչն է հիվանդության պատճառը, ինչպես է այն զարգանում, կանխարգելման հիմունքները.
- բացի բանավոր լուսավորչական աշխատանքից տվեք կրթվողին կամ հիվանդին տպագիր, կրթական նյութեր,
- հիվանդի կրթումը շարունակեք բուժման ամբողջ կուրսի ընթացքում:
Աղյուսակ 1.
Հաղորդակցման մեթոդ |
Նպատակ |
Օրինակ |
Հարցեր տվեք և լսեք |
Գնահատել կրթվողի գիտելիքների մակարդակը, կրթվելու ցանկությունը և պատրաստակամությունը
|
|
Դարձրեք շփումը հիվանդի կամ կրթվողի համար հաճելի`
|
|
|
Խոսեք պարզ և հասկանալի
|
Համոզվել, որ
|
|
|
|
|
Մի տվեք միանգամից շատ տեղեկություն
|
Համոզվել, որ
|
|
Կրկնեք կարևոր տեղեկոևթյունները
|
Համոզվել, որ
|
|
Բերեք օրինակներ |
Համոզվել, որ
|
|
Հնարավորություն տվեք կրթվողին հարցեր տալ
|
Համոզվել, որ
|
|
Անցկացրեք ստուգիչ հարցումներ
|
Համոզվել, որ
|
|
Ընտանեկան բժշկի գործառույթները եվ խնդիրները
Բնակչության կամ հիվանդի առողջական խնդիրները,անհրաժեշտության դեպքում նեղ մասնագետների խորհրդատվությունը համաձայնեցնում և կազմակերպում է ընտանեկան բժիշկը: Վերջինիս առօրյաում վարակային հիվանդությունները առավել հաճախ հանդիպող պաթոլոգիաներն են:
Բոտուլիզմի ամենուրեք տարածվածությունը և բոտուլինային տոքսինի բարձր տոքսիկայնությունը կանխորոշում
են վաղ ախտորոշման, առաջին օգնության և անհապաղ հոսպիտալացման կարևորությունը: Դրա հետ մեկտեղ, բոտուլիզմի ճիշտ ախտորոշումը նախահոսպիտալային փուլում հիվանդի առաջնային զննման ժամանակ բավականին հազվադեպ է կատարվում: Լրացնել այդ պակասը կոչված է սույն ուսումնական ձեռնարկը:
Ստորև բերված է ընտանեկան բժշկի գործողությունների ալգոռիթմը բոտուլիզմի դեպքում.
Ընտանեկան բժշկի գործողությունների ալգոռիթմ:
Գրականություն
- ВСЁ по уходу за больными в больнице и дома. // Под общей ред. акад. РАМН Ю.П. Никитина и Б.П. Маштакова. – М.: ГОЭТАР МЕДИЦИНА, 1999.– 704 с.
- Кениг К. Неотложная медицина в вопросах и ответах. // СПб.:Питер Пресс, 1997. – 512 с. (серия «Практическая медицина).
- Кокорева Л.Н., Шуба Л.И., Нечаева И.П., Карманов М.И., Горобченко А.Н. Ботулизм. Учебно- методическая разработка для студентов 5-го курса по специальностям 04.01.00 «лечебное делоե и 04.03.00 «медико-профилактическое дело.// Москва, ММА им. И.М. Сеченова. -2003. – 28 стр.
- Мельник Г.В., Казарин Б.В., Николов С.Х. Ботулизм (Учебно-методическое пособие). // Краснодар. – Советская Кубань. – 2001.
- Никифоров В.В. Ботулизм: клинические особенности и современные подxоды к терапии. // Терапевтичекий арxив, 2001, № 11, 100-104.
- Покровский С.Г., Пак Н.И. Брико, Б.К. Данилкин В.И. Инфекционные болезни и эпидемиология. //Учебник для студентов лечебных факультетов медицинских ВУЗов. - Москва, ГЭОТАР-МЕД, 2004г.-816 стр.
- Попелянский Я.Ю. Поражение нервной системы при ботулизме. Издательство: Медицина. – 2000,192 стр.
- Поздеев О.К. Медицинская микробиология / Под ред В.И.Покровского. – 2-ое изд., испр. – М.: ГЭОТАР МЕД., 2004. – 768 стр. – (“Серия XXI век”)
- Руководство по эпидемиологии инфекционныx болезней. В 2- x томаx. Под ред. В.И. Покровского. – М.:Медицина, 1993. Т. 1. - 464 с. – Т. 2. – 464 с.
- Сухорослова Л.И., Шуба Л.И. Ботулизм. Иерсиниоз.Методические разработки для самостоятельной работы студентов. Часть 1.// Под редакцией профессора В.Л.Черкасова. Москва, ММА им. И.М. Сеченова.1996г.- 67 стр.
- Соринсон С.Н. Неотложные состояния у инфекционныx больныx. – Л.: Медицина, 1990. – 256 с.
- Соринсон С.Н. Инфекционные болезни в поликлинической практике: руководство для врачей. – СПб: Гиппократ, 1993. – 320с.
- Черкасский Б.П. Эпидемиологический диагноз. – Л.:Медицина, 1990.
- 14. Шапиро М.И., Дегтярев А.А. Профилактика кишечныx инфекций в крупном городе. – Изд. 3-е. –М.: Медицина, 1990.
- Шувалова Е.П. Инфекционные болезни. // Учебник. -4-е изд., перераб. И доп. – М.: медицина, 1999. – 656 с.
- Шувалова Е.П. Ошибки в диагностике инфекционныx болезней. –Л.: Медицина, 1985. – 262 с.
- Ющук Н.Д., Жогова М.А., Бушуева В.В., Колесова В.Н.Эпидемиология: Учебное пособие, - М.:Медицина, 1993. – 336с.
- Arnon S., Schechter R., Inglesby T.V. et al. Botulinum toxin as a biological weapon: medical and public health management. JAMA 2001; 285: 1059–70.
- Bergey's Manual of Determinative Bacteryology.- 9th ed. – Baltimore. Williams and Willkins, 1994 (перевод: Определитель бактерий Берджи: В 2 т. – М.: Мир, 1997).
- Clinical guide to laboratory tests. Клиническая ошенка лабораторныx тестов. // Под ред. Н.У. Титца. Пер. с англ.– М.: Медицина, 1996.
- Centers for Disease Control and Prevention (CDC). Botulism in the United tates, 1899–1996: handbook for epidemiologists, clinicians, and laboratory workers. Atlanta: CDC, 1998. Available at:http://www.cdc.gov/ncidod/dbmd/diseaseinfo/botulism .pdf. Accessed 14 July 2004.
- Centers for Disease Control and Prevention. Biological and chemical terrorism: strategic plan for preparedness and response. // Recommendations of the CDC Strategic PlanningWorkgroup. MMWRMor Mortal Wkly Rep 2000; 49(RR-4):1–14.
- Cherington M. Clinical spectrum of botulism. Muscle Nerve 1998;21: 701–10.
- Dansmor D.J. Меры безопасности при вспышкаx инфекционныx болезней. // Пер. с англ. – ВОЗ, Женева,1990.
- Dobbs KL, Austin J.W. Clostridium botulinum. In: Doyle MP, Beuchat LR, Montville TJ, eds. Food microbiology: fundamentals and frontiers. // Washington, DC: ASM ress, 1997:288–304.
- Cates R. Infection Diseases Secrets. – Philadelfia: Hanley and Belfus, 1998.
- Gleekman R.A., Gantz N.M., Brown R.B. Infections in outpatients Practice. Recognition and Management. // N.Y., Planum Press, 1998.
- Gzirishvili D, Mataradze G. Discussion paper #5: healthcare reform in Georgia. Tbilisi, Georgia: United Nations Development Program, 1998.
- Hayes M.T., Soto O., Ruoff K.L. Case 22–1997: a 58-year old woman with multiple cranial neuropathies. // N Engl J Med 1997; 337:184–90.
- International Monetary Fund. Country notes: debt sustainability and policy priorities to ensure growth in the CIS7 countries. Available at http://www.imf.org/external/np/eu2/2002/edebt/e ng/040202a.pdf. Accessed 14 July 2004.
- Khetsuriani N., Imnadze P., Dekanosidze N. Diptheria epidemic in the Republic of Georgia, 1993–1997. // J Infect Dis 2000; 181(Suppl 1):S80–5.
- Peck M.W. Clostridia and food-borne disease. 9–12 February 2002.
- Primery care in the driver’s seat? Organizational reform in European primary care. Edited by Richard B. Saltman et al. // WHO, 2006.
- Shapiro R.L., Hatheway .C, Becher J., Swerdlow D.L. Botulism surveillance and emergency response: a public health strategy for a global challenge. // JAMA 1997; 278:433–5.
- The european definition of general practice/family medicine. // WONCA Europe, 2002.
- St Louis ME, Peck SH, Bowering D, et al. Botulism from chopped garlic: delayed recognition of a major outbreak.// Ann Intern Med 1988; 108:363–8.
- Shapiro R.J., Hatheway C., Swerdlow D.L. Botulism in the United States: a clinical and epidemiologic review. // Ann Intern Med 1998; 129:221–8.
- Varma J.K., Kasitadze G., Moiscrafishvili M. et al. Fooborne botulism in the Republic of Georgia. // Emerg Infect Dis 2004 (in press).
- Virella G. Micribiology and Infectious Diseases. – 3rd ed. – Baltimore: Willams and Wilkins, 1997.
- World Health Organization. Primery health care. Report of the International conference on Primary Health Care, Alma-Ata, USSR, 6-12 September, 1978.// “Health to All” series, № 1. Geneva. WHO,1978.
- Woods G.L. Diagnostis Pathology of infectious diseases. – Philadelphia; Lond.: Lea and Febiger, 1993.

Կարդացեք նաև
Աճող սերնդի առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է, որը բնութագրում է ոչ միայն ներկա իրավիճակը, այլ նաև ապագան [21,23]...

Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հարավային Կովկասում
Թմրամիջոցների Հակազդման Ծրագրի 5-րդ փուլի, ՀԿԹՀԾ- 5 մեկնարկին նվիրված շնորհանդեսը...

Քանի որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը իրականացնում է ինչպես կրթական, գիտական, այնպես էլ բուժական գործընթաց և իր կազմում ունի բազմապրոֆիլ հիվանդանոցային համալիր...

Մեթոդական ցուցումներ`
Ընտանեկան բժշկի գործառույթների ծավալների կառավարման մեթոդները: // Մեթոդական հանձնարարականներ` հաստատված ՀՀԱՆ կողմից, Երևան, 2005թ. 15 էջ...

Սկսած 20-րդ դարի 2-րդ կեսից երկրագնդի բնակչության մեջ դրսևորվել է մի երևույթ` բնակչության տարիքային կազմի որոշակի փոփոխություն, որը հայտնի է որպես «բնակչության ծերացում», որը բարձր տարիքային խմբերում դրսևորվում է բնակչության ֆեմինիզացիայով...

Ուսումնասիրության նպատակները և նշանակությունը
Clostridium botulinum-ի կողմից արտադրվող թույնը սուր նեյրոպարալիտիկ հիվանդության առաջացման պատճառ է դառնում, որը կարող է նույնիսկ ունենալ մահվան ելք...

Վնասվածքը ֆիզիկական խեղում է, որը տեղի է ունենում,երբ մարդու մարմնին հանկարծակի ներգործում է էներգիա` ֆիզիոլոգիական տոլերանտության շեմը գերազանցող ծավալով...

Համարյա 30 տարի է անցել այն պահից, երբ Ալմա-Աթայի հռչակագիրը առաջնային բժշկա-սանիտարական
օգնությունը առաջադրեց որպես առողջապահության քաղաքականության «օրակարգիե առաջնային հարց...

Տուլարեմիան հատուկ վտանգավոր, սուր վարակիչ, կենդանիներից մարդուն փոխանցվող բնական օջախային հիվանդություն է:
Հայաստանի Հանրապետության մոտավորապես 90%-ը համարվում է տուլարեմիայի տեսակետից անապահով...

Հաշվետվությունը պատրաստեցին.
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Սուրեն Քրմոյանը եւ Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ...

Նախաբան
Հարգելի գործընկերներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում«Ճանապարհատրանսպորտային տրավմատիզմի խնդիրների մոնիտորինգ»համակարգչային ծրագիրը...

Մեթոդական հանձնարարականը լուսաբանում է համաճարակաբանական հսկողության, մասնավորապես` համաճարակաբանական վերլուծության, գնահատման և կանխատեսման նոր մեթոդաբանությունը...

Պնևմոցիստոզն օպորտունիստական վարակների հիվանդացության ու մահացության կառուցվածքում գրավում է առաջատար տեղերից մեկը: Այս հիվանդության հարուցիչը` Pneumocystis carinii միաբջիջը...

Հաշվի առնելով առավել խոցելի և առավել վտանգի ենթարկված դեռահասների ու երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հստակ տեղեկատվության բացակայությունը`անհրաժեշտություն ծագեց ստանալ ճշգրիտ տեղեկատվություն տվյալ խմբում տիրող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի վերաբերյալ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն